Ֆլորենտինո Պերեսն ու A22 ընկերությունը շարունակում են աշխատել նոր մրցաշարի վրա, որը կարող է փոխարինել Չեմպիոնների լիգային: Սակայն նրանց նախագիծն այժմ փոխել է իր անունը:
«Եվրոպական Սուպերլիգայի» փոխարեն նոր մրցաշարը ստացել է «Միավորման Լիգա» անունը:
Ինչպես հայտնում է Բեն Ջեյքոբսը, A22-ը գրանցել է նոր նախագիծը և արդեն այդ մասին տեղեկացրել ՈւԵՖԱ-ին:
Նոր մրցաշարը ներառելու է տարեկան որակավորում, իսկ թիմերը բաժանվելու են չորս լիգաների՝ աստղային, ոսկե, կապույտ և միություն:
Սպասվում է, որ նոր մրցաշարը կարող է մեկնարկել արդեն 2025-ի կամ 2026-ի սեպտեմբերին: