Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Միխայիլո Մուդրիկը խոսել է իր անվան շուրջ ստեղծված իրվիճակի մասին։
«Ես կարող եմ հաստատել, որ ինձ ծանուցել են, որ FA-ին տրամադրված նմուշը պարունակում է արգելված նյութ:
Սա լիակատար ցնցում է ինձ համար, քանի որ ես երբեք գիտակցաբար չեմ օգտագործել անօրինական նյութեր կամ չեմ խախտել որևէ կանոն, և ես սերտորեն աշխատում եմ իմ թիմի հետ՝ հասկանալու համար, թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ:
Գիտեմ, որ ոչ մի սխալ բան չեմ արել, և շարունակում եմ հուսալ, որ շուտով կվերադառնամ խաղադաշտ։ Այժմ ես չեմ կարող ավելին ասել՝ ելնելով գործընթացի գաղտնիությունից»,- գրել է Մուդրիկը սոցցանցում։
Հիշեցնենք, որ 23-ամյա խաղացողը Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի որոշմամբ անժամկետ որակազրկվել է և չի կարողանա մասնակցել ֆուտբոլային հանդիպումների։