Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Միխայիլո Մուդրիկը Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի որոշմամբ ժամանակավորապես որակազրկվել է և չի կարողանա մասնակցել ֆուտբոլային հանդիպումների։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ուկրաինացին դրական դոպինգ թեստ է անցել։
Նշվում է, որ կիսապաշտպանի «Ա» նմուշում արգելված նյութ է հայտնաբերվել։ Հոկտեմբերի վերջին խաղացողից վերցվել է դոպինգ թեստ, որը դրական արդյունք է ցույց տվել։ Ակնկալվում է, որ «Բ» նմուշը կբացվի առաջիկա օրերին:
Թե ինչ նյութի մասին է խոսքը, դեռ պաշտոնապես հայտնի չէ։ Դոպինգի համար խաղացողը կարող է որակազրկվել 2-4 տարի։
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 15 խաղում Մուդրիկը բոլոր մրցաշարերում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։