«Ատալանտայի» նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը ճանաչվել է Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
27-ամյա խաղացողին մրցանակը հանձնվել է Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում։
Մրցանակի համար պայքարում էին նաև Սիմոն Ադինգրան (Կոտ դ’Իվուար, «Բրայթոն»), Սերու Գիրասին (Գվինեա, Բորուսիա «Դորտմունդ»), Աշրաֆ Հակիմին (Մարոկկո, ՊՍԺ) և Ռոնվեն Ուիլյամսը (Հարավային Աֆրիկա, «Մամելոդի Սանդաունս»):
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Լուկմանը Բերգամոն ներկայացնող ակումբի կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։