«Չելսիի» և Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը շատ լուրջ խնդիրներ ունի։ Վերջին հանդիպումներում նա չի ընդգրկվել լոնդոնյան թիմի կազմում, իսկ երկրպագուները հետաքրքրվել են, թե ինչ է պատահել նրա հետ։ Իսկ հիմա ամեն ինչ հայտնի է դարձել։
Ուկրաինական Tribuna լրատվականի փոխանցմամբ՝ հոկտեմբերի վերջին Մուդրիկի դոպինգ թեստը դրական է եղել։
Առայժմ բացվել է միայն «Ա» նմուշը, որը դրական արդյունք է ցույց տվել։ Շուտով կբացվի «B» նմուշը, և եթե այն նույնպես դրական արդյունք ունենա, ապա ֆուտբոլիստին սպառնում է երկարաժամկետ որակազրկում։ Եթե երկրորդ նմուշը բացասական արդյունք ունենա, գործը կփակվի։
Դեռ հայտնի չէ, թե ինչ արգելված նյութի մասին է խոսքը։ Նման դեպքերում որակազրկման առավելագույն ժամկետը 4 տարի է։ Եթե խաղացողին հաջողվի ապացուցել իր անմեղությունը, ապա որակազրկումը կարող է կրճատվել մինչև 2 տարի։ Նման պատմություն վերջերս տեղի ունեցավ Պոլ Պոգբայի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա խաղացողը «ազնվականների» կազմում մասնակցել 15 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ 2023 թվականի ձմռանը «Չելսին» Մուդրիկի համար «Շախտյորին» վճարեց 70 միլիոն եվրո։