Եվրոպական թոփ ակումբներից ոչ մեկը հետաքրքրված չէ «Մանչեսթեր Յունայթեդի» ձախ եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ծառայություններով: Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ թիմերից ոչ մեկը չի ցանկանում պայմանագիր կնքել անգլիացու հետ՝ խաղադաշտից դուրս նրա սկանդալային պահվածքի և հսկայական աշխատավարձի պատճառով (շաբաթական 365 հազար ֆունտ ստեռլինգ):
Ֆրանսիական ՊՍԺ-ն, որը նախորդ մրցաշրջանում հետաքրքրված էր Ռեշֆորդի տեղափոխությման, նույնպես պատրաստ չէ ֆուտբոլիստին պայմանագիր առաջարկել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «կարմիր սատանաները» ցանկանում են վաճառել եզրային հարձակվողին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ռեշֆորդն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։