Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, Մադրիդի «Ռեալը» միջմայրցամաքային գավաթի խաղարկության երզրափակիչում ուժերը կչափի մեքսիկական «Պաչուկայի» հետ։ Սակայն այս խաղի ճանապարհորդությունը մադրիդցիների համար չափազանց դժվար ստացվեց։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալի» չվերթը Դոհա, որտեղ կկայանալու է խաղը, հետաձգվել է մոտ երեք ժամով։ Ուշացման պատճառը եղել է ինքնաթիռի բեռնախցիկում տեղի ունեցած վթարը, որով պետք է թռչեր մադրիդյան ակումբը։ Արդյունքում որոշում է կայացվել փոխարինել ինքնաթիռը, ինչը տեւել է մի քանի ժամ։
Հիշեցնենք՝ «Պաչուկան» կիսաեզրափակչում 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց «Ալ Ահլիին»։
Նշվում է նաև, որ հանդիպմանը մասնակցելու հնարավորություն ունի Կիլիան Մբապեն, որը ապաքինվել է վնասվածքից։