ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որը մրցավայրից էր հետևում հայ ծանրորդների մրցելույթներին խոսել է Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում չեմպիոն հռչակված Վարազդատ Լալայանի գրանցած արդյունքների մասին։
«Պատմության մեջ առաջին անգամ մենք ծանրամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն ունեցանք, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս․ սպորտային տարվա լավ եզրափակում էր: Վարազդատն ապացուցեց, որ այսօր ուժեղագույնն է աշխարհում»,- Կարեն Գիլոյանի խոսքերն է փոխանցում ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը։
Նշենք, որ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները երկամարտի 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ տեղը։