Ավստրիական «Ռապիդի» հարձակվող Գվիդո Բուրգշտալերը գլխի լուրջ վնասվածքներ է ստացել Վիեննայի կենտրոնում տեղի ունեցած հարձակման արդյունքում, հայտնում է The Guardian-ը։
Միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթվա վերջին։ Անհայտ տղամարդը հարվածել է ենթարկել 35-ամյա ֆուտբոլիստին, որն ընկել է ու վնասել գլուխը:
«Ռապիդը» հայտնել է, որ Բուրգշտալերը առաջիկա մի քանի օրերը կանցկացնի հիվանդանոցում։ Ամենայն հավանականությամբ, Ավստրիայի առաջնության 2022/23 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն մի քանի ամիս չի կարողանա խաղալ։
Ավստրիայի մայրաքաղաքի ակումբը նաև հույս է հայտնել, որ իրավապահ մարմինները պատասխանատվության կենթարկեն դեռևս չպարզված անձին։
Բուրգշտալերն Ավստրիայի հավաքականի կազմում անցկացրել է 26 հանդիպում և խփել երկու գոլ։