«Բարսելոնայի» 17-ամյա պաշտպան Պաու Կուբարսին սեպտեմբերի 22-ից հետո առաջին անգամ առաջին րոպեներից խաղադաշտ դուրս չի եկել կատալոնացիների կազմում: Ֆուտբոլիստն Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Լեգանեսի» դեմ խաղը սկսել է պահեստայինների նստարանից:
Կուբարսին խաղադաշտ է դուրս եկել 74-րդ րոպեին:
Կատալոնական թիմն այդ խաղում 0:1 հաշվով անակնկալ պարտություն է կրել: