«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը վնասվածքից հետո վերսկսել է մարզումները խաղադաշտում։
Նեյմարը վնասվածք է ստացել նոյեմբերի 4-ին Ասիայի Չեմպիոնների լիգայի՝ իրանական «Էսթեղլալի» դեմ խաղում (3:0): Բրազիլացին փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում և հիմնական ժամանակի ավարտից մի քանի րոպե առաջ լքել է խաղադաշտը՝ վնասելով ազդրը:
Նեյմարի համար սա երկրորդ հանդիպումն էր երկար սպասված վերադարձից հետո: Ամբողջ տարվա ընթացքում 32-ամյա հարձակվողը ապաքինվում էր ծնկի խաչաձև կապանների վնասվածքից։
Այսօր «Ալ-Հիլալը» սոցցանցերում հրապարակել է Նեյմարի՝ խաղադաշտում մարզվելիս լուսանկարը։
«Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին հարձակվողը Սաուդյան Արաբիան ներկայացնող թիմի կազմում անցկացրել է 7 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։