«Լայպցիգը» հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրի տնային խաղում։
Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով։ Հաղթողների կազմում գոլերի հեղինակ դարձան Բենյամին Շեշկոն և Լոիս Օպենդան, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Նաթանիել Բրաունը։
«Լայպցիգը» 27 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը՝ զիջելով «Այնտրախտին» լրացուցիչ ցուցանիշներով։ Ֆրանկֆուրտյան թիմի վեցխաղյա անպարտելի շարքն ավարտվեց։
Հաջորդ տուրում «Լայպցիգը» դեկտեմբերի 20-ին կհյուրընկալվի Մյունխենի «Բավարիային», իսկ «Այնտրախտը» դեկտեմբերի 21-ին կընդունի «Մայնցին»։
Հանդիպման տեսությունը
Մրցաշարային աղյուսակն այս խաղերից հետո