«Սելթիկը» Շոտլանդական լիգայի Գավաթի եզրափակիչում հաղթել է «Ռեյնջերսին» և 22-րդ անգամ նվաճել բաղձալի տիտղոսը։
Հանդիպումը տեղի է ունեցել Գլազգոյի «Հեմփդեն Փարկ» մարզադաշտում։ Խաղի հիմնական ժամանակի ընթացքում կողմերը 3-ական գոլ են խփել, իսկ լրացուցիչ ժամանակում չեն կարողացել գրավել մրցակցի դարպասը։
«Սելթիկի» կազմում գոլի հեղինակ են դարձել Գրեգ Թեյլորը, Դայզեն Մաեդան և Նիկոլաս-Գերիտ Կյունը։ «Ռեյնջերսի» կազմում աչքի են ընկել Նեդիմ Բայրամին, Մոհամեդ Դիոմանդեն և Դանիլոն։
Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաջողակ են գտնվել «Սելթիկի» ֆուտբոլիստները՝ հաղթելով 5:4 հաշվով։
Մրցաշարի գործող չեմպիոնը «Ռեյնջերսն» էր։
Ֆուտբոլիստների գնահատականները
Տեսագրությունը