«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը ակումբի Facebook-յան էջում այսօր՝ դեկտեմբերի 15-ին պաշտոնական հայտարարություն է տարածել։
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը դեկտեմբերի 19-ին՝ 12:00-ին, թիմի մարզչական շտաբին հրավիրում է ակումբի գրասենյակ աշխատանքային ժողովի։
«Օրակարգում ակումբին միանալ ցանկացող ֆուտբոլիստների թեկնածության հարցն է։ Կքննարկվեն նաև անհրաժեշտ դիրքերում ֆուտբոլիստների համալրման, ընթացիկ մրցաշրջանի երկրորդ մասին նախապատրաստվելու և թիմի հետագա աշխատանքների վերաբերյալ հարցերը»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ ակումբը հայտարարություն էր տարածել, որ ակուբ է հրավիրում 18-25 տարեկան պրոֆեսիոնալ հայ ֆուտբոլիստների: