Ուրուգվայի հավաքականի և «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը հնարավոր է կարիերան շարունակի իսպանական Լա լիգայում։
Այդ մասին հայտնում է TeamTalk-ը։
Նշվում է, որ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անձամբ հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով։
Ընթացիկ մրցաշրջանում Դարվինը դարձել է 3 գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ։