Բունդեսլիգայի 14-րդ տուրի «Ունիոն» — «Բոխում» հանդիպումը դադարեցվել է այն բանից հետո, երբ երկրպագուներից մեկը տրիբունայից նետված կրակայրիչով հարվածել է հյուրերի դարպասապահ Պատրիկ Դրևեսի գլխին։
Հետո, երբ դարպասապահին օգնություն է ցուցաբերվել, հանդիպման մրցավարը թիմերին ուղեկցել է դեպի տրիբունաների տակ գտնվող սենյակը։
Հանդիպումը, ի վերջո, ավարտին է հասցվել։ Կողմերը ոչ-ոքի են խաղացել` 1:1:
Դրվագի տեսանյութը
Խաղից հետո «Բոխումի» գործադիր տնօրեն Իլյա Կենցիգը հայտարարել է, որ թիմը բողոք կներկայացնի տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
«Կարծում ենք, որ խաղը պետք է դադարեցվեր։ Չնայած մեր բողոքին, հանդիպումը շարունակվեց։ Մենք երկուշաբթի բողոք կներկայացնենք»,- ասել է Կենցիգը։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Բոխումը» դեռևս չի հաղթել Բունդեսլիգայի ոչ մի խաղում։ «Բոխումը» Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի հետնապահն է՝ 3 միավորով։
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը