Անգլիայի առաջնության 16-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունել է «Ֆուլհեմին»։ Խաղը կայացել է Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում և ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։
11-րդ րոպեին «Ֆուլհեմի» կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան բացել է հանդիպման հաշիվը։ 17-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել մերսիսայդցիների պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը։ Երկրորդ խաղակեսի սկզբին «Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն վերականգնել է հավասարակշռությունը։ 76-րդ րոպեին հարձակվող Ռոդրիգո Մունիսը առաջ է մղել լոնդոնյան ակումբին։ 86-րդ րոպեին տանտերերի հարձակվող Դիոգո Ջոտան հավասարեցրել է հաշիվը։
«Լիվերպուլը» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը։ Թիմը 15 խաղում վաստակել է 36 միավոր։ «Ֆուլհեմը» 16 խաղից հետո վաստակել է 24 միավոր և 9-րդ տեղում է։
Մրցաշարային աղյուսակը՝