Գերմանացի մարզիչ Թոմաս Տուխելը, որը 2025 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես կսկսի իր պարտականությունների կատարումը՝ որպես Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ, խոսել է այն մասին, թե ինչպիսի խաղ է ցանկանում սերմանել «երեք առյուծների» մեջ։
«Հուսով եմ, որ այն արկածախնդիր կլինի: Հուսով եմ՝ մենք հարձակվողական ֆուտբոլ կխաղանք, և խաղացողները կբացվեն»,- ասել է Տուխելը talkSPORT-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ 51-ամյա Տուխելը փոխարինել է Լի Կարսլիին, ով ժամանակավորապես գլխավորել է Անգլիայի հավաքականը նախորդ գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի՝ ամռանը հեռանալուց հետո։
Ավելի վաղ բրիտանացիները պարզել էին իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի որակավորման փուլում: Տուխելի թիմը հայտնվել է K խմբում, որտեղ կխաղա Սերբիայի, Ալբանիայի, Լատվիայի և Անդորրայի հետ։ Ընտրական մրցաշարը տեղի կունենա մարտից նոյեմբեր։