Խորվաթիայի ցածր դիվիզիոններից մեկում հանդես եկող «Յադրան Գալեբը» կրկնօրինակել է անգլիական «Բրայթոնի» տարբերանշանը։
Անգլիական ակումբը նամակ է ուղարկել խորվաթական ակումբին՝ պահանջելով հրաժարվել լոգոտիպից։
«Կար որոշակի, այսպես ասած, սպառնալիք, սակայն նամակի վերջում գրված էր, որ նրանք պարզապես խնդրում են փոխել գերբը՝ ոչ մի միջոցներ չձեռնարկելով։
Ակնհայտ է, որ նրանք կրկնօրինակումը նոր են նկատել, այդ պատճառով էլ որոշել են արձագանքել»,- նշել է խորվաթ իրավաբան Յոսիպ Մադարիչը Index.hr-ի հետ զրույցում։
Խորվաթիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում «Յադրան-Գալեբի» տարբերանշանն առկա չէ, սակայն թիմի սոցիալական ցանցի էջում դեռևս երևում է այդ լոգոտիպի լուսանկարը։