Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ջերմության պատճառով բաց է թողել ֆուտբոլային և բասկետբոլային թիմերի համատեղ ընթրիքը։ Այս մասին տեղեկացնում է Relevo-ն։
Մադրիդի «Ռեալի» Սուրբ Ծննդյան ընթրիքին մասնակցել են ֆուտբոլի և բասկետբոլի տղամարդկանց և կանանց թիմերը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը հիվանդության պատճառով չի կարողացել նաև այցելել հիվանդանոց՝ նվերներ բաժանելու հիվանդ երեխաներին։
25-ամյա ֆրանսիացին վերականգնվում է ձախ ոտքի ազդրի վնասվածքից, որը ստացել է դեկտեմբերի 10-ին «Ատալանտայի» հետ կայացած խաղի ժամանակ։