Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիան (ՈւՖԱ) բողոք է ներկայացրել ՖԻՖԱ-ին և ՈՒԵՖԱ-ին՝ 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական որակավորման փուլի վիճակահանության ժամանակ ցուցադրված քարտեզի պատճառով, որտեղ Ղրիմը ներկայացված չէր որպես երկրի մաս:
«Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիան նամակ է ուղարկել ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Մատիաս Գրաֆստրյոմին և ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսին՝ դժգոհություն արտահայտելով 2026 թվականի ԱԱ-ի որակավորման փուլի վիճակահանության հեռարձակման ժամանակ Ուկրաինայի քարտեզի սխալ պատկերացման վերաբերյալ»,- նշված է ՈւՖԱ-ի հայտարարության մեջ։
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է աշխարհի առաջնության որակավորման փուլի վիճակահանության գործընթացի մասին տեսանյութ, որտեղ խոսվում է այն հավաքականների մասին, որոնք չեն կարող հանդիպել միմյանց քաղաքական պատճառներով: Ցուցադրված քարտեզում Ղրիմը ներկայացված չէ որպես Ուկրաինայի մաս։
Ղրիմը բռնազավթվել է Ռուսաստանի կողմից 2014 թվականին։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բազմաթիվ բանաձևերը, ինչպես նաև բազմաթիվ պետությունների դիրքորոշումը, չեն ճանաչում այդ բռնազավթումը՝ ընդգծելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Ռուսաստանը, իր հերթին, 2022 թվականին սանձազերծված լայնածավալ պատերազմի արդյունքում հեռացվել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերից։
⚡ During the 2026 @FIFAWorldCup draw held at FIFA headquarters in Zurich, a map of Ukraine was displayed without the temporarily occupied Crimea.
The map was shown during the draw, where the National Football Team learned its future rivals.
📷: Suspilne pic.twitter.com/sUhivbz6RC
— UNITED24 Media (@United24media) December 13, 2024