«Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը խոսել է թիմի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի վնասվածքի մասին, որը խաղացողը ստացել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 6-րդ տուրի խաղում (3։1).
«Տիգրանը, ըստ երևույթին մկան է պատռել, ինչն ինձ տխրեցնում է, նրան ժամանակ է պետք հանգստանալու և վերականգնվելու համար»,- ասել է մասնագետը։
Նշենք, որ 31-ամյա խաղացողի ապաքինման ժամկետների վերաբերյալ դեռևս հստակ տեղեկություններ չկան։
Ընթացիկ մրցաշրջանում Բարսեղյանը Բրատիսլավան ներկայացնող ակումբի կազմում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։