«Յուվենտուսի» պաշտպան Դանիլոն չի պատրաստվում հունվարին հեռանալ թիմից։ Այս մասին ֆուտբոլիստն ասել է Չեմպիոնների լիգայի խաղում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:0)։
«Չեմ ցանկանում հունվարին հեռանալ «Յուվենտուսից». Ավագը երբեք կես ճանապարհից չի հեռանում ակումբից, ես չեմ պատրաստվում առաջինը լինել։ Ես այստեղ եմ, որպեսզի ամեն ինչ անեմ «Յուվենտուսի» համար, միշտ»,- ասել է Դանիլոն Prime Video-ում:
33-ամյա Դանիլոյի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։