«Զենիթի», «Շտուտգարտի», «Դինամոյի» և այլ ակումբների նախկին հարձակվող Պավել Պոգրեբնյակը կանխատեսում է արել Եվրոպայի լիգայի «Վիկտորիա» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ։
«Վիճակագրորեն հավասար մրցակիցների դիմակայություն. Երկու թիմերն էլ ունեն 9 միավոր և գրեթե նույն գոլերի տարբերությունը։
Չեխիայի թիմը, թեև աութսայդեր է, բայց կդիմադրի իր փոքրիկ մարզադաշտում։ Աստղային խաղացողներ չկան, բայց Վիկտորիան վերջին հանդիպումներում լավ արդյունքներ է ցույց տալիս։
«Մանչեսթեր Յունայթեդը» դեռ Տեն Հագից հետո վերակառուցման գործընթացում է: Ամորիմի խնդիրն է շտկել պաշտպանությունում սարսափելի խաղն ու թիմին դուրս բերել փլեյ-օֆֆ»,- Պոգրեբնյակի խոսքերն է փոխանցում Sport24-ը: