Սիմոնե Ինձագիին չի անհանգստացնում «Ինտերի» պարտությունը Լևերկուզենի «Բայերից»: Ներաձուրիները Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրում պարտվել են 0-1 հաշվով՝ զիջելով 90-րդ րոպեին։
«Պարտությունը չի ազդում Չեմպիոնների լիգայում մեր ուղու վրա, այսօր մենք դեռ կլինենք լավագույն ութնյակում։ Հաջորդ փուլ դուրս գալը մեր ձեռքերումն է։
Ակնհայտ է, որ ոչ-ոքին կարևոր կլիներ, բայց ոչ որոշիչ: Բայց մենք պետք է ավելի լավ խաղայինք հարձակման գծում:
Մենք քիչ բան ենք զիջել «Բայերին», որը սովորաբար շատ է ստեղծագործում: Ակնհայտ է, որ մենք նորմալ չէինք խաղում գնդակով. մեզ պակասում էր որակը, մրցակիցները շատ լավ էին կազմակերպված»,- մեջբեում է «Ինտերի» մարզիչին ինայդեր Դանիելե Մարին։