Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի՝ «Ատալանտայի» հետ խաղում (3:2) տարած հաղթանակից հետո խոսել է իր արյդունավետ խաղի մասին։
«Հաճելի է: Իմ գոլային բնազդը վերադարձել է. Հուսով եմ, որ կարող եմ ավելիին հասնել: Անցած մրցաշրջանում մենք շատ բանի հասանք, բայց ես իսկապես ցանկանում եմ շարունակել հաջողությունների հասնել «Ռեալի» հետ։
Մբապեն, Վինիսիուսը և ես գոլ խփեցինք նույն խաղում. Մենք ընդհանրապես չենք մտածում այդ մասին, բայց գիտենք, թե մեր շրջապատում բոլորն ինչ են ակնկալում մեզնից։ Դա նշանակություն չի ունենա, եթե թիմը չհաղթի, բայց այսօր մենք հաղթեցինք»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Ջուդ Բելինգհեմը անցկացրած վերջին յոթ հանդիպումներից 6-ում դարձել է գոլի հեղինակ: Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։