Ընթանում է Չեմպիոնների լիգայի 2024/25թթ․ խաղարկության Լիգայի փուլի 6-րդ տուրի «Ատալանտա» — «Ռեալ» հանդիպումը։
Առաջին խաղակեսում «արքայական ակումբը» առաջ անցավ Կիլիան Մբապեի գոլի շնորհիվ, որը գրանցեց իր անունը ՉԼ պատմության մեջ։
Սակայն ֆրանսիացի աստղի ուրախությունը երկար չտևեց։ Դեռ առաջին խաղակեսում Մբապեն վնասվածք ստացավ և ստիպված եղավ ժամանակից շուտ լքել խաղադաշտը։ Նա իր տեղը դաշտում զիջեց Ռոդրիգոյին։
Հետաքրքիր է, որ ոչ շատ վաղուց Մբապեն հենց ինքն էր դժգոհում տարվա ընթացքում հանդիպումների մեծ քանակից։
Ի դեպ, ավելի վաղ Մբապեն խոստովանել էր, որ մրցաշրջանի մեկնարկը չէր կարելի հաջող համարել՝ ոչ իր, ոչ էլ թիմի համար։ Այնուամենայնիվ, նրանք շարունակում են պայքարել բոլոր տիտղոսների համար։
Մբապեն խփում է իր 50-րդ գոլը Չեմպիոնների լիգայում
Վնասվածքի տեսանյութը