Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել իսպանական «Սևիլյայում»։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Սևիլյան» 25-ամյա խաղացողին համարում է պաշտպանության ձախ եզրի իրենց առաջնահերթ թիրախը։ Նշվում է, որ անդալուզյան ակումբին անհրաժեշտ է պաշտպան, որը ակտիվորեն ներգրավված կլինի նաև հարձակողական գործողությունների մեջ։
Աղբյուրը նշում է նաև, որ Նաիրը պետք է թիմում փոխարինի Վալենտին Բարկոյին, որը կվերադառնա «Բրայթոն»:
Թիկնիզյանի գործող պայմանգրի ժամկետը «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում են 6,5 միլիոն եվրո: