Ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն ընդգրկված է «Բարսելոնայի» հայտացուցակում՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 6-րդ տուրի հանդիպման համար։ Այս մասին հայտնում է «կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 25-ամյա խաղացողը լիովին ապաքինվել է վնասվածքից։ Ռոնալդը բաց է թողել ավելի քան 5 ամիս՝ աջ ազդրի վիրահատության պատճառով։ Պաշտպանի պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: Ուրուգվայցու տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։
Դորտմունդի «Բորուսիա» — «Բարսելոնա» հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 00։00-ին։