«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է «քաղաքայինների» ներկայիս կազմից չորս խաղացողների, որոնք կհանվեն տրանսֆերի։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ թիմի վերջին վատ արդյունքների ֆոնին իրենց խաղով լիովին հիասթափեցրել են իսպանացի մասնագետին հարձակվող Ջեկ Գրիլիշը, կիսապաշտպաններ Մաթեուս Նունյեսը և Ջեյմս Մաքաթին, ինչպես նաև աջ պաշտպան Քայլ Ուոքերը։ Նշվում է, որ մանչեսթերյան գրանդը պատրաստ է նշված խաղացողներից ազատվել արդեն հունվարին, եթե համապատասխան առաջարկներ ստանա նրանց վերաբերյալ։
Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Սիթին» կայացած 15 տուրերից հետո վաստակած 27 միավորով 4-րդն է։
Անգլիայի Պրեմիեր լիագյի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․