«Բարսելոնայի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին շուտով կնշի նորամուտը կատալոնական թիմի կազմում, հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Շչեսնիի նորամուտը «կապտանռնագույնների» կազմում կկայանա Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչի՝ «Բարբաստրոյի» դեմ խաղում, որը կկայանա հունվարի 4-ին։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հոկտեմբերի 2-ին է պայմանագիր կնքել 34-ամյա Շչեսնիի հետ՝ հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի վնասվածքի պատճառով։