Կրասնոդարի մամուլի ծառայությունն իր տելեգրամի ալիքում հրապարակել է հիմնական կազմի խաղացանկը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ձմեռային դադարի ժամանակ։
Նշվում է, որ դեկտեմբերի 9-ից հունվարի 13-ը առաջին թիմի խաղացողներն արձակուրդում են լինելու: Հունվարի 13-ին «Կրասնոդարը» կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ երեք ուսումնամարզական հավաք կանցկացնի։ Առաջին երկուսը տեղի կունենան Աբու Դաբիում (հունվարի 14-ից 19-ը և հունվարի 22-ից փետրվարի 4-ը), իսկ երրորդը տեղի կունենա Դուբայում՝ փետրվարի 8-ից 21-ը։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածը «Կրասնոդարն» ավարտեց մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Մուրադ Մուսաեւի թիմը անցկացրած 18 խաղերի արդյունքներով վաստակել է 39 միավոր։