«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը 2024 թվականին Անգլիայի Պրեմիեր լիգայում դարձել է 38 գոլի հեղինակ (25 գոլ և 13 գոլային փոխանցում)։ Այս ցուցանիշը ռեկորդային է լոնդոնցիների խաղացողի համար օրացուցային տարում: Այս մասին հայտնում է Opta Sports տելեգրամյան ալիքը։
Ընդհանուր առմամբ, 22-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի առաջնությունում (33+17) «Չելսիի» կազմում անցկացրած 48 խաղում խփել է 50 գոլ: Պալմերի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2033 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt ինտերնետային պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո:
«Չելսին» այս պահին զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։ Թիմը 15 խաղից հետո վաստակել է 31 միավոր։