Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Չելսին» կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ (4:3), իսկ Քոուլ Պալմերը դուբլ ձևակերպեց՝ երկու անգամ աչքի ընկնելով 11 մետրանոցից։
Այժմ Պալմերը Պրեմիեր լիգայում 12 մետրանոց է իրացրել 12 փորձից․ սա նոր ռեկորդ է:
22-ամյա անգլիացին գերազանցել է Յայա Տուրեի ռեկորդը, ով դիպուկ է գտնվել 11 դեպքից 11-ում։
Մինչ այսօր կոտդիվուարցին 100% արդյունքով լավագույնն էր ԱՊԼ-ի պատմության մեջ։