«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո դել Պիերոն խոսել է Ա Աերիայի չեմպիոնական մրցավազքի մասին․
«Սկուդետտո՞․․․ Սիրտս ասում է, որ «Յուվեն» չեմպիոն է դառնալու։
Բայց եթե անկեղծ լինենք, սա կարող է լինել «Ատալանտայի» մրցաշրջանը:
Գասպերինիի թիմը պատրաստ է ևս մեկ քայլ առաջ գնալ»,- դել Պիերոյի խոսքը մեջբերում է լրագրող Նիկոլո Սկիրան։