Անդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճեց 2024 թվականի Ճապոնիայի առաջնության չեմպիոնի կոչումը։ Դա տեղի ունեցավ առաջնության վերջին տուրում, որում «Վիսել Կոբեն» 3-1 հաշվով հաղթեց տիտղոսի համար անմիջական մրցակցին՝ «Սանֆրեսե Հիրոշիմային»։
Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ նվաճեց Ճապոնիայի չեմպիոնի կոչումը, ընդ որում՝ երկրորդ անգամ անընդմեջ։ Ակումբը նաև երկու անգամ դարձել է Ճապոնիայի գավաթակիր (երկրորդը՝ մեկ շաբաթ առաջ) և մեկ անգամ՝ Սուպերգավաթի հաղթող (2020)։
Հատկանշկան է, որ ճապոնական ակումբն իր պատմության մեջ բոլոր 5 տիտղոսները նվաճել է վերջին 5 տարվա ընթացքում։
Հետաքրքիր է, որ թիմի կազմում կա ընդամենը երկու լեգիոներ՝ բրազիլացիներ Մատեուս Տուլերն ու Ժեան Պատրիկը։ Կազմում շատ են ճապոնացի ֆուտբոլիտները, որոնք ժամանակին հանդես են եկել հավաքականում և եվրոպական թոփ առաջնություններում՝ պաշտպան Գոտոկու Սակային (Համբուրգ, Շտուտգարտ), կիսապաշտպան Հոտարու Յամագուչին (Հանովեր), հարձակվողներ Յույա Օսակոն (Քյոլն, Վերդեր) և Յոշինարի Մուտոն (Մայնց, Նյուքասլ)։