«Բարսելոնայի» համար այցը «Բենիտո Վիլյամարին» անհաջողությամբ ավարտվեց։ Այդ մասին հանդիպումից հետո խոսեցին նաև թիմի ֆուտբոլիստները։
Նրանց թվում էր Ժյուլ Կունդեն, որը չթաքցրեց իր դժգոհությունը արդյունքից․ «Ես հիասթափված եմ, մենք կորցրեցինք լավ հնարավորություն վաստակելու 3 միավոր՝ վերջին րոպեներին գոլ բաց թողնելով։ Կարծում եմ՝ խաղի վերջում մեր սխալներով և կորուստներով ինքնավստահություն տվեցինք մրցակցին։ «Բետիսը» լավ խաղ է ցուցադրում սեփական երկրպագուների առաջ, նրանք գիտեն՝ ինչպես խաղալ, ինչպես ուժեղանալ և վերջնականապես գերազանցել մրցակցին»։
Ֆրանսիացին խոսեց նաև 11-մետրանոցի մասին, որը նշանակվեց Ֆրենկի դե Յոնգի կողմից Վիտոր Ռոկեին հանդեպ խախտում կատարելու համար, ինչպես նաև անդրադարձավ Ֆլիկի պահվածքին հանդերձարանում․ «Ես չէի տեսել դրվագը, որի համար նշանակվեց 11-մետրանոց, բայց եթե նշանակել են, ուրեմն, դա 11-մետրանոց է։ Ֆլիկը հիասթափված էր, ինչպես և մենք բոլորս, բայց պետք է առաջ շարժվենք և սովորենք մեր սխալներից»։
Կունդեն նաև նշեց, թե ինչպես պետք է «Բարսելոնան» գործի այն հանդիպումների վերջում, երբ թիմը առաջատար է․ «Մենք պետք է ավելի քիչ ռիսկի դիմենք վերջին րոպեներին։ Հնարավոր է, ավելի պրագմատիկ լինել»։