«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կրկին դժգոհություն է հայտնել Թուրքիայի առաջնության մրցավարությունից։ Թուրքիայի առաջնության 15-րդ տուրում «Ֆեներբահչեն» 0:1 հաշվով պարտություն կրեց «Բեշիքթաշից»։
«Մրցավարությունը որոշեց խաղի ելքը։ Սա լավ հանդիպում էր։ Մրցավարությունն էլ լավ էր։ Նա վերահսկում էր խաղի ընթացքը՝ հետևողականորեն չտալով դեղին քարտեր։ Նախքան այստեղ գալը, ես մտա մրցավարների սենյակ և շնորհավորեցի նրան։ Կարծում եմ՝ մրցավարությունը լավն էր, իսկ մրցավարը վերահսկում էր խաղը։
Ինձ դուր եկավ նրա ելույթը։ Ֆուտբոլիստներն էլ պայքարում էին։ Ես նաև շնորհավորում եմ «Բեշիքթաշին»։ Նրանք լավ պայքարեցին, բայց խաղում էին ոչ-ոքիի, իսկ մենք՝ հաղթանակի համար։ Արեցինք հնարավոր ամեն բան, բայց, ցավոք, սա է ֆուտբոլը։ Շնորհավորում եմ «Բեշիքթաշին» և մրցավարին»,- նշել է պորտուգալացին։