Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ պարտվեց «Նոթինգհեմին»՝ 2-3։
Հանդիպման առաջին գոլը 2-րդ րոպեին խփեց հյուրերի պաշտպան Նիկոլա Միլենկովիչը։ 18-րդ րոպեին Ռասմուս Հոյլունդը հավասարեցրեց հաշիվը։ Երկրորդ խաղակեսի սկզբում հյուրերը երկու անընդմեջ գոլ խփեցին՝ Մորգան Գիբս-Ուայթի և Քրիս Վուդի ջանքերով։ 61-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեշը կրճատեց հաշիվը։
Մրցաշարային աղյուսակը՝