Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում մեկնարկել է ծանրամարտի 2024 թվականի Աշխարհի առաջնությունը։
61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Չոլակյանը երկամարտում 7-րդ արդյունքն է գրանցել: B խմբում նա երկամարտում առաջին տեղն էր զբաղեցրել (130+150 կգ արդյունք), բայց A խմբի արդյունքներից հետո ընհանուր հաշվարկում զբաղեցրել է 7-րդ տեղը։
Եվրոպայի Մ23 առաջնության կրկնակի, երիտասարդական ԱԱ-ի չեմպիոն Գառնիկ Չոլակյանը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց հյուսիսկորեացի Պակ Մյոն Ջինը (132+173):