«Վեսթ Հեմ Յունայթեդը» հայտարարություն է տարածել՝ կապված իր ֆուտբոլիստ Մայքլ Անտոնիոյի առողջական վիճակի հետ, ով ավտովթարի է ենթարկվել։
«Վեսթ Հեմ Յունայթեդը» կարող է հաստատել, որ Մայքլ Անտոնիոյի վիճակը կայուն է՝ Էսեքսում այսօր կեսօրին տեղի ունեցած ավտովթարից հետո:
Մայքլը գիտակից է, շփվում է և ներկայումս գտնվում է Լոնդոնի կենտրոնական հիվանդանոցում՝ ուշադիր հսկողության տակ:
Այս դժվարին պահին մենք բոլորին խնդրում ենք հարգել Մայքլի և նրա ընտանիքի անձնական կյանքը: Ակումբը այլևս մեկնաբանություններ չի տա այս երեկո, սակայն լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակվի հետո»,- ասված է հայտարարության մեջ: