Մեկնարկել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրը։ Հանդիպումներից մեկում հանդիպում են «Բրենտֆորդն» ու «Նյուքասլը»։
Տանտերերը հաշվի մեջ առաջ անցան 8-րդ րոպեին Բրայան Մբեումոյի գոլի շնորհիվ, ով ֆենոմենալ է անցկացնում մրցաշրջանի առաջին կեսը:
Մբեումոն այժմ ավելի շատ գոլ է խփել սեփական հարկի տակ, քան Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի ցանկացած այլ ֆուտբոլիստ (8 գոլ):
Ընդհանուր առմամբ, սա նրա 31-րդ գոլն է ԱՊԼ-ում: