Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց «Պարմային»։ «Ներաձուրիների» կազմում երկու գոլային փոխանցում կատարեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Վերջինս էլ դարձավ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Խաղից հետո «ներաձուրիների» մամուլի ծառայությունը ևս մեկ անգամ հիշել է Մխիթարյանի հետ կապված դրվագը՝ այլ դիտանկյունից։
«Դեռ չենք հասկանում՝ փոխանցո՞ւմն էր ավելի լավը, թե՞ խփած գոլը»,- գրված է հայտարարությունում։