Ռուբեն Ամորիմը խոստովանել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ «մեծ ակումբ է, բայց ոչ մեծ թիմ»: Նա նաև նշել է, թե ինչ պետք է անել թիմի արդյունքները բարելավելու համար:
Շաբաթ օրը «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ խաղից առաջ Ամորիմը շեշտեց, որ իր թիմը պետք է բարելավի խաղը:
«Մենք մեծ ակումբ ենք, բայց ոչ մեծ թիմ, և մենք դա գիտակցում ենք։ Խնդիր չկա դա ընդունելու մեջ։ Մենք ուզում ենք բարելավել մեր խաղը, ինչպես դա անում է «Արսենալը»։
Կարծում եմ, որ մենք պետք է ավելի շատ հավատանք ինքներս մեզ: Մենք չտիրապետեցինք խաղին, բայց վերահսկում էինք իրավիճակը»,- հայտարարել է Ռուբեն Ամորիմը:
Ռուբեն Ամորիմը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում անցկացրել է արդեն 4 խաղ։ Նրա գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 2 խաղում, մեկ խաղում խաղացել է ոչ-ոքի և պարտվել «Արսենալի» դեմ վերջին խաղում։