Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կարծում է, որ մարդիկ հաճախ եզրակացություններ են անում իր մասին՝ հիմնվելով ոչ հավաստի տեղեկությունների վրա։
«Ինչպե՞ս եմ վերաբերվում նրան, թե ինչ են մարդիկ ասում իմ մասին։ Խնդիրը նրանում է՝ երբ դու աստղ ես, մարդիկ հաճախ խոսում են քո փոխարեն։ Ամեն օր ինչ-որ բան հայտնվում է մամուլում, մինչդեռ ես նույնիսկ ոչ ոքի հետ չեմ խոսել։
Ահա թե ինչու որոշեցի այս հարցազրույցը տալ. ինչ-որ պահի անհրաժեշտ է խոսել։ Կարևոր է, որ մարդիկ հասկանան քեզ», — Մբապեի խոսքերը մեջբերում է Sport.es-ը՝ հղում անելով Channel+:
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 20 խաղի, որոնցում խփել է 10 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։