«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է «Ֆեներբահչեն» մարզող Ժոզե Մոուրինյուի կտրուկ խոսքերին։
«Ես կասեի Մոուրինյուին, որ մենք անմեղ ենք, մինչև մեղավորությունը չապացուցվի։ Եթե ես նրան նեղացրել եմ, շատ եմ ցավում, բայց դա ընդամենը կատակ էր։ Իրականությունն այն է, որ… Մոուրինյոն ունի երեք Պրեմիեր լիգայի տիտղոս, իսկ ես՝ վեց։ Սա պարզապես փաստ է», — փոխանցում է Beanyman Sports-ը Գվարդիոլայի խոսքերը:
Պորտուգալացի մասնագետը հայտարարել էր, որ ինքը Պրեմիեր լիգայի 3 չեմպիոնական տիտղոսը հաղթել է արդարությամբ, ի տարբերություն Պեպի: