37-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ, հայտնում է Give me Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ արգենտինացին պատրաստվում է երկարաձգել պայմանագրի ժամկետն «Ինտեր Մայամիի» հետ։
Ավելի վաղ «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Խորխե Մասը հայտարարել էր, որ լավատեսորեն է տրամադրված Մեսսիին թիմում պահելու հարցում։ Նա նաև հույս է հայտնել, որ Լեոն կմասնակցի ակումբի՝ 2026 թվականին կայանալիք նոր մարզադաշտի բացման արարողությանը։
Մեսսին «Ինտեր Մայամիում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից: Transfermarkt-ի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո: Լիոնել Մեսսին ճանաչվել է MLS-ի տարվա լավագույն խաղացող։