«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կատակել է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի վերաբերյալ։
Կատալոնական ակումբի նախագահը կատակով նշել է, որ գերմանացի մարզիչն առայժմ ավելի լավ է չիմանա կատալոներենը։
«Կարծում եմ, որ երկրպագուները միայն լավ խոսքեր ունեն ասելու Ֆլիկի մասին, բայց ավելի լավ է, որ նա դեռ կատալորեն չիմանա», — Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Նշենք, որ «Կապտանռնագույնները» 37 միավորով այս պահին գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ 4 միավորով գերազանցելով 2-րդ տեղով ընթացող Մադրիդի «Ռեալին», որը մեկ հանդիպում պակաս է նացկացրել։
«Բարսելոնան» Լա լիգայի հաջորդ՝ 17-րդ տուրի հանդիպումը կանցկացնի շաբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ին «Բետիսի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։15-ին։