«Ինտեր Մայամիի» համասեփականատեր Խորխե Մասը պատասխանել է այն հարցին, թե կցանկանար արդյոք ակումբ հրավիրել «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարին, եթե ֆուտբոլիստը հասանելի լիներ։
«Այս պահին Նեյմարը «Ալ-Հիլալի» ֆուտբոլիստ է։ Նա մեզ համար հասանելի չէ։ Ես միշտ ասել եմ, որ մենք ձգտում ենք մեծ խաղացողների ներգրավել մեր թիմ։ Եթե երբևէ հնարավորություն ստեղծվի հրավիրել այնպիսի խաղացողի, ինչպիսին Նեյմարն է, մենք չենք վարանի։ Դա միայն ինձանից չէ կախված: Դա կախված է նաև խաղացողից և նրա ցանկությունից: Բայց այո, մենք ձգտում ենք հիանալի կազմ հավաեքլ»,- Մասի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը։
Նշենք, որ «Բարսելոնայի» նախկին խաղացողներից ամերիկյան թիմի կազմում հանդես են գալիս Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը, Ժորդի Ալբան և Սերխիո Բուսկետսը: «Ֆլամինգոների» գլխավոր մարզիչը՝ Խավիեր Մասկերանոն, նույնպես կատալոնական ակումբի նախկին խաղացող է՝։