«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին դիմել է «Բարսելոնայի» երկրպագուներին, որի կազմում հանդես է եկել 2000-ից մինչև 2021 թվականներին։
«Ձեզ շատ եմ կարոտել։ Հուսով եմ՝ շուտով կրկին կհանդիպենք։ Հուսով եմ նաև, որ դուք հպարտ եք՝ աշխարհի լավագույն ակումբի մասը լինելով։
Ոչ մի ֆուտբոլիստ չի համաձայնում լինել երկրորդը, եթե կրում է «Բարսելոնայի» խաղաշապիկը։ Դա նշանակում է լինել աշխարհի ամենամեծ ակումբի մի մասը։ Նույնիսկ եթե չհաղթեք, ամենաքիչը պետք է պայքարեք տիտղոսի համար մինչև վերջ»,- արգենտինացու խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն։